Սերգեյ Փարաջանովի թանգարան

Աշխատանքային ժամեր` 10:30-17:00
Աշխատանքային Օրեր` Երկուշաբթի-Կիրակի
Հանգստյան օր` Շաբաթ

 

 






Տեղեկություն`
Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` "Մոռացված նախնիների ստվերները" /1964/, "Սայաթ-Նովա" կամ "Նռան գույնը" /1969/, "Լեգենդ Սուրամի ամրոցի մասին" /1985/, "Աշուղ Ղարիբ"/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը: Թանգարանը հիմնադրվել է 1988թ-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս.Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Նույն թվականին "Ձորագյուղ" ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միաժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին: Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 250 ստեղծագործություն: Գոյության 17 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում՝ Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում և այլուր:


Տոմսի արժեք`
Մուտքը վճարը – 700 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար -300 դրամ


Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն – 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն - 2500 դրամ


Հետադրձ կապ`
Հեռ` +37410-538473
Վեբ-կայք` www.parajanov.com
Էլ-փոստ` Info@Parajanov.com
Հասցե` Երևան, Ձորագյուղ 5/16

Տես նաև՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ- ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ