ComeToArmenia.am










,,Տուր Դելիսը,, հանդիսանում է սեփական ComeToArmenia.am կայքի մշակողն ու համակարգողը: Կայքը վիրտուալ աշխարհում դարձել է տուրիստների համար Հայաստանի այցեքարտը: Այն իր բնույթով բազմապրոֆիլ կայք է բոլորի համար՝ թե հայաստանաբնակների և, թե՛ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների: ComeToArmenia.am կայքը մի տիրույթ է, որտեղ այցելուները հնարավորություն ունենան հանգամանորեն տեղեկանալ Հայաստանի տեսարժան և պատմական վայրերի մասին: Այստեղ հնարավոր է գտնել Հայաստանի բոլոր հյուրանոցները և հյուրատները, սրճարաններն ու ռեստորանները, գեղեցկության սրահները, տեսարժան վայրերն ու թանգարանները, զվարճանքի ու առևտրի կենտրոնները, ծանոթանալ մշակույթին, իրադարձություններին, թատրոնների խաղացանկերին, Հայաստան եկող և Հայաստանից մեկնող ավիաչվերթներին: Մի ամբողջ բաժին պարունակում է տեղեկատվություն Հայաստանում գործող դեսպանատների և հյուպատոսությունների, բանկերի և դատարանների, բժշկական կենտրոնների, բուհերի և սպորտդպրոցների մասին, և շատ ու շատ այլ տեղեկատվություն, որը կհետաքրքրի թե Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, թե մեր հայրենակիցներին: CTA կայքը հայկական ինֆորմացիոն հրապարակ է, որը եզակի է իր բազմազանությամբ, ծավալով և ներկայացվում է 7 լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն):
ComeToArmenia.am կայքի նպատական է Հայաստանը ճանաչելի դարձնել ողջ աշխարհին, ինչպես նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: