Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր` 11:00-16:00
Աշխատանքային Օրեր`
Երեքշաբթի-Շաբաթ
Հանգստյան օր`
Կիրակի





Տեղեկություն`
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին այն առանձնատան հիման վրա,որ 1947 թ-ին Հայաստանի կառավարությունը նվիրել է կոմպոզիտորին: Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1984 թ-ի հունվարին, երբ աշխարհի երաժշտասեր հասարակայնությունը նշում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակը: Գույության 30 տարիների ընթացքում թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր,բուկլետներ: Հուշատանը և 10 ցուցասրահներում ներկայացված բազմազան և բազմաբովանդակ ցուցանմուշները այցելուներին ծանոթացնում են Ա.Խաչատրյանի հետաքրքիր իրադարձություններով լի կյանքի ու ստեղծագործական ժառանգության հետ,որը իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտական գանձարանում: Ցուցասրահներում բացատրությունը ուղեկցվում է երաժշտությամբ: Այցելուները՝ թանգարանում կարող են նաև դիտել ֆիլմեր Ա.Խաչատրյանի մասին և նրա բալետների բեմադրությունների տեսագրություններ: Թանգարանում գործում է նաև հարուստ ձայնադարան, որտեղ բացի Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից կարելի է ունկդրել նաև համաշխարային դասական երաժշտություն՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: Թանգարանի շքեղ համերգասրահում հաճախ տեղի են ունենում համերգներ Հայաստանի և արտասահմանի արվեստի վարպետների կատարմամբ, կազմակերպվում են ցուցահանդեսներ ,այլ միջոցառումներ: 2008 թ-իմ թանգարանի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ կբացվի նոր մշտական ցուցադրությունը::

Տոմսի արժեք`
Մուտքը վճարը` 500 դրամ         
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` 1000դրամ
Ռուսերեն, Անգլերեն` 2500 դրամ

Հետադրձ կապ`
Հեռ` +37410-589418, 580178
Վեբ-կայք`
www.khachaturian.am
Էլ-փոստ` rasmila@hotmail.com
Հասցե` Երևան, Զարուբյան 3

Տես նաև՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ