Most Popular



Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթանակի հասավ հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ ու առաջին մեդալը բերեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

Արսեն Հարությունյանի անմիջական օգնությամբ հույն ըմբիշ Գեորգիոս Պալիդիսը լքում էր մրցագորգը երրորդ տեղի համար մղված գոտեմարտից հետո:

2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը անկասելի էր այս առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Հույն ըմբիշը ոչ մի կերպ չէր կարողանում կանգնեցնել Արսենին: Գոտեմարտի վերջնամասում երբ հաշիվը 8:0 էր` հօգուտ հայ ըմբիշի, Հարությունյանը ևս մեկ հնարք կիրառեց, և հույնը այլևս չկարողացավ շարունակել գոտեմարտել:

Շարունակությունը՝ https://armeniasputnik.am/sport/20200216/22080610/Arsen-Harutyunyany-Yevropayi-arajnutyan-bronze-medal-nvachec.html