Most Popular



Արոնյանը հաղթեց և միավորներով հավասարվեց առաջատար Կարուանային

ՖԻԴԵ Գրանդ Սվիս մրցաշարում երեկ տեղի ունեցավ 7-րդ տուրը: Լևոն Արոնյանը մրցում էր երկու առաջատարներից մեկի՝ Վահ Հաոյի հետ: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը լարված պայքարում առավելության հասավ չինացի գրոսմայստերի նկատմամբ: Մյուս առաջատար Ֆաբիանո Կարուանան իր պարտիան ավարտեց հաշտությամբ: Այսպիսով 7-րդ տուրից հետո աղյուսակը 5.5-ական միավորով սկսեցին գլխավորել Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան: Այսօր կայանալիք 8-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ:
7-րդ տուրում մեր շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսիսյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվեց:
Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4.5-ական միավոր, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը՝ 4-ական, Էլինա Դանիելյանը՝ 3, Սերգեյ Մովսիսյանը՝ 2.5, իսկ Կարեն Մովսիսյանը՝ 2 միավոր:
Աղբյուրը՝ http://chessfed.am/