Ալ Բանոն՝ Մխիթարյանի մասին. «Ես չգիտեի, որ նա ֆուտբոլիստ է»

Հայաստանի հավաքականի ավագը հունիսին Վենետիկում պսակադրվեց Բեթի Վարդանյանի հետ, իսկ հարսանեկան խնճույքին իր հայտնի «Felicita» կատարումով Ալ Բանոն ուրախացրեց ներկաներին: Հայ ֆուտբոլիստի Իտալիա տրանսֆերից հետո երգչի ու Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը մեծ տարածում ստացավ համացանցում:

«Ես չգիտեի, թե նա ով է: Ինչպե՞ս, ֆուտբոլիստը, որի հարսանիքին ես երգում էի խաղալո՞ւ է Ա Սերիայում: Իսկապե՞ս: Ես չգիտեի այդ մասին, բայց հունիսին նույնիսկ չգիտեի, թե ով է Հենրիխ Մխիթարյանը: Ինձ հետ կապ էին հաստատել նրանց անձնակազմի անդամները, քանի որ ծնողները որոշել էին անակնկալ մատուցել, երկուսն էլ գիտեին «Felicita» երգը ու մյուս երգերը: Հայաստանում շատ հայտնի եմ, բայց այդ երկու երիտասարդների աչքերում այդքան ոգևորություն տեսնելը ինձ ապշեցրեց: Երբ սկսեցի երգել, միանգամից դրական զգացումներ ապրեցի, նրանք ու իրենց հյուրերը ուրախ էին, բոլորը լավ զվարճացան, ոչ, մենք բոլորս լավ զվարճացանք:

Ես երբեք չէի մտածի, որ նա ֆուտբոլիստ է: Ես նրանց հետ անցկացրի ընդամենը մեկ ու կես ժամ, նա թողեց շատ համեստ, սիրալիր ու պատրաստակամ տղայի տպավորություն: Նրան հաջողություն եմ մաղթում նոր թիմում: Հույս ունեմ, որ նա կարող է նույնքան ուրախ լինել, որքան իր հարսանիքի օրը: Ու ինչո՞ւ ինձ չես ասել, որ այստեղ ես խաղալու»,-ասել է երգիչը:

Աղբյուրը՝  VNews.am