Ստաս Միխայլովը ելույթ կունենա Երևանում

Հայտնի երգիչը կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը։

Այս գարնանը սիրված երգիչ Ստաս Միխայլովի հայստանցի երկրպագուներն ուրախանալու առիթ ունեն։ Ապրիլի 2-ին ռուս հայտնի երգիչը համերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։

«Ես և Դու» անունով համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Հիշեցնենք, որ Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա մեր երկրում արդեն ելույթ է ունեցել երկու համերգով:

Read more: https://armeniasputnik.am/culture/20190111/16693604/armenia-stas-mixayelov.html