Ռուբեն Վարդանյանը հերթական ներդրումը կանի Դիլիջանում

Ռուսաստանաբնակ հայ գործարարի ներդրումային ծրագիրը կառավարությանը կքննարկի վաղը' Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ առաջին նիստում։

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA բարեգործական հիմնադրամը Դիլիջանում 17 մլրդ դրամի ներդրում կանի: Ներդրումային ծրագիրը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Դիլիջան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան առողջարանային կենտրոն, որի պետք է խթանի բժշկական զբոսաշրջությունը։

Բացի այդ, ներդրողը մտադիր է բարեկարգել Դիլիջանի քաղաքային լճի հարակից տարածքը, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը։

Խոստացված աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 տարում։ Ծրագրի ավարտին Դիլիջանում կբացվի շուրջ 400 աշխատատեղ` 500 000 միջին ամսական աշխատավարձով։

Իսկ մինչ այդ դիլիջանցիները կարող են աշխատել շինարարական ծրագրերում։ Ռուբեն Վարդանյանը խոստանում է 1070 ժամանակավոր աշխատատեղ` առնվազն 200 000 դրամ աշխատավարձով:

Ի դեպ, Դիլիջանի քաղաքապետարանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհուրդը Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի նախագիծը հաստատել է 1.5 տարի առաջ` 2017թ. հունվարին։

Աղբյուր՝ www.armeniasputnik.am