Ապրեսյան. Գաթայի փառատոնն ունի լավ զարգացման և համաշխարհային շուկայում ճանաչելի դառնալու հեռանկար

Փառատոնի մասնակից Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը փաստեց, որ Գաթայի փառատոնը կայացած է.
«Փառատոնն ունի լավ զարգացման և թե՛ ներքին, թե՛ համաշխարհային շուկայում ճանաչելի դառնալու հեռանկար»,–ասում է Ապրեսյանը։
Փառատոնի ընթացքում Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում պատրաստեցին աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները։ 4 մետրանոց ու երեք սանտիմետրանոց գաթաները «հայտնվեցին» «Դյուցազնագրքում»։

Աղբյուր` www.armeniasputnik.am