Իմ սիրտն Էռնա Միրի եւ Սյուզաննա Մելքոնյանի հետ է. Գարիկ Մարտիրոսյանի կինը սատարել է «Նոր ալիքի» հայ մասնակիցներին

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք» երաժշտական միջազգային մրցույթը: Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն ու Սյուզաննա Մելքոնյանը շարունակում են առաջատարի դիրքում մնալ:

Երեկ Էռնա Միրը կատարեց «Армения моя» երգը եւ 121 միավոր ստացավ (երկու օրվա արդյունքներով՝ 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամներից՝ 11 միավոր) եւ Ուզբեկստանից Սարդոր Միլանոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը: Սյուզաննա Մելքոնյանը չորրորդ հորիզոնականում է. նա երեկվա ելույթի համար 119 միավոր է ստացել (ընդհանուր՝ 237): Երգչուհուց առաջ է անցել Մոլդովայից Doredos տրիոն:

Երեկոն վարողներից մեկն էլ Գարիկ Մարտիրոսյանն էր, իսկ նրա կինը՝ Ժաննա Լեւինան, Հայաստանի դրոշով դահլիճից սատարում էր մրցույթի հայ մասնակիցներին:

Ժաննան Instagram-ում հայկական դրոշով լուսանկար է հրապարակել:

«Հաջողություն եմ մաղթում «Նոր ալիք»-ի բոլոր մասնակիցներին: Բոլորն էլ վառ են եւ տաղանդավոր: Իսկ իմ սիրտն Էռնա Միրի եւ Սյուզաննա Մելքոնյանի հետ է»,- լուսանկարը մակագրել է Ժաննան: