Օտարերկրացու աչքերով. ի՞նչն է Ղրիմի բնակչին ցնցել Հայաստանում

Հայաստան այցելած զբոսաշրջիկները հաճախ են իրենց ճամփորդական տպավորությունների մասին պատմում սոցիալական կայքերում։ Ղրիմի բնակիչ Անդրեյ Տեսլենկոն բացառություն չէ։

«Ճանապարհորդությունը սկսվեց Կրասնոդար–Երևան չվերթից։ Ինձ դիմավորեց սովորական շոգն ու անսովոր չոր լեռնային օդը։ Այսինքն' այն ինձ համար սովորական էր, երբ փոքր էի, բայց արդեն տևական ժամանակ է' ապրույմ եմ ծովափնյա խուլ գավառում։ Եվ այսպես, ես ունեի 10 օր ու շատ տպավորություններ ստանալու ցանկություն։ Նախօրոք սկսեցի բազմաթիվ էքսկուրսիաներ ամրագրել ու սկսեցի ուսումնասիրել Հայաստանի կյանքը», — ասաց Անդրեյը։

Առաջին էքսկուրսիան նրան տարավ Հովանավանք ու Ստեփանավանի Դենդրոպարկ։ Ճանապարհին տավ հայտնի «Գնթունիք», որտեղ զբոսաշրջիկները համտեսում են հայ խոհարարների պատրաստած համեղ թխվածքները։

Անդրեյի խոսքով' արևելյան Ղրիմի ու Հայաստանի բնությունը գրեթե նույնն է։
«Այրված տափաստաններ, ծառերի բացակայություն ու դեղին բլուրներ։ Ես լրիվ այլ կերպ էի պատկերացնում լեռնային երկիրը։ Ուզում էի Ստեփանավանի Դենդրոպարկը տեսնել։ Զարմացա, որ այդքան փոքր է, բայց անչափ գեղեցիկ», — ասաց զբոսաշրջիկը։
Անդրեյին ամենից շատ զարմացրել է Տաթևի աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղին։

«Ճոպանուղու խցիկի մեջ իսկապես տպավորիչ էր։ Շատ եմ հավանել Սյունիքը' հետաքրքիր բնապատկերներ, անտառապատ սարեր, խոր ձորեր։ Տպավորիչ էր նաև Խնձորեսկը, ինչպես նաև այնտեղի ճոճվող կամուրջը, Արենին», — ասաց նա։

Զբոսաշրջիկին տպավորել է նաև Երևանը։ Նրա խոսքով' Հանրապեոտւթյան հրապարակի երգող շատրվանները, գիշերային քաղաքը, տպավորիչ Կասկադը մայրաքաղաքն ինքնատիպ են դարձնում։
Համեմատելով հայկական լճերը' Ղրիմի բնակիչը նշեց, որ Քարի լիճն ավելի շատ է հավանել, քան Սևանը։ Ասում է' լիճը սառն է, լեռնային ու պայծառ։ Իսկ լեռները, Անդրեյի խոսքով, մոռանալ չի լինի' իսկապես չափազանց յուրահատուկ են։

Աղբյուր` www.armeniasputnik.am