Հաճախակի տրվող հարցեր

Ինչ եղանակ է Հայաստանում:
ՀՀ-ի տարածքը տարվա ընթացքում գտնվում է արկտիկական, բարեխառն և արևադարաձային օդային զանգվածների ներգործության տակ, քանի որ մերձարևադարձային կլիմայական գոտում է գտնվում:
Հանրապետությունում ամենացուրտ ամիսը հունվարն է: Հունվարյան միջինը +1° ' Մեղրի,- 13° Արագածի գագաթին: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է Արփի լճի մոտակա Պաղակն բնակավայրում -46°:
Ամենատաքը հուլիսն է և օգոստոսը: Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Արարատյան դաշտում, Արմավիր և Երասխավան բնակավայրերում +43°:


Ինչ ավանդական ուտեստներ կան Հայաստանում:
Հայկական ազգային խոհանոցը, գրեթե ամբողջությամբ պահպանելով իր ավանդական ուտեստները, այսօր էլ շարունակում է հարստանալ բազմաթիվ նոր ճաշատեսակներով և մթերքներով։
Հայերի ազգային հացի տեսակը, որը հայտնի է աշխարհում շնորհիվ իր առանձնահատուկ համի, լավաշն է։
Հայաստանում, հանդիսավոր և տոնական օրերին (Մկրտություն, հարսանիք, հուղարկավորություն) թխել են մեծ, նախշազարդ գաթաներ:
Ինչպես Կովկասի շատ ժողովուրդներ, հայերը ևս ունեն ազգային պանրի տեսակը։ Լեռներում և գյուղերում պանիր ուտում են ոչ թե օրը 1, այլ մի քանի անգամ։ Հաճախ պանրի կտորը փաթաթում են հացի մեջ, իսկ երբեմն՝ պանիրը ուտում առանց հացի, որպեսզի, ինչպես ծերունիներն են ասում՝ «զովացնեն բերանը»։ Հին ժամանակներում աղքատների հիմնական սնունդը համարվում էր հաց֊պանիրը։
Ինչպես կովկասյան մյուս ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ ազգային ուտեստ է համարվում խորովածը, որը պատրաստում են ոչխարի կամ խոզի մսից։
Հարիսան, քուֆթան, կոլոլակը և, առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում՝ կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը։

Ավելին իմանալու համար մ..


Որտեղից գնել հուշանվերներ:
Հուշանվերներ հարկավոր է գնել Վերնիսաժ տոնավաճառից, որը աշխատում է շաբաթ և կիրակի օրերին: Ինչպես նաև քաղաքի կենտրոնում կարող եք գտնել հուշանվերների խանութներ:

Ավելին իմանալու համար մ..


Վիզա (մուտքի արտոնագիր)":
Համաձայն ՀՀ կառավարության 2012թ-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1255-Ն որոշման' Եվրոպական Միության անդամ պետությունների, ինչպես նաև Եվրոպական Միության Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի ձեռքբերման պահանջից: Նշված երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:


Եթե ծնողներից մեկը ճանապարհորդում է երեխայի հետ, որի 18 տարին դեռ չի լրացել, հարկավոր է արդյոք մյուս ծնողի կողմից ունենալ թույլատվություն:
Ճանապարհորդելու համար ծնողին հարկավոր է ունենալ նոտարով հաստատված թույլտվություն:


Խուսում են արդյոք Հայաստանում ռուսերեն լեզվով:
Հայաստանում բնակչության մեծ մասը խոսում է ռուսերեն լեզվով, և շատ բարեհամբյուր է վերաբերվում Ռուսաստանից ժամանած հյուրերին: Հիմնականում բոլոր ռեստորանները ունեն ռուսերեն լեզվով մենյուներ:


Պարտադիր է արդյոք Հայաստան այցելելու համար ունենալ բժշկական ապահովագրություն:
Հայաստան այցելելու համար բժշկական ապահովագրույթուն ունենալը պարտադիր չէ:


Գործում է արդյոք Հայաստանի տարածքում բջջային կապ:
Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում գործում է բջջային կապ: Ռոումինգ կապը ապահովում են բոլոր հիմնական ռուսական բջջային օպերատորները: Մենք խորհուրդ ենք տալիս ձեռք բերել (կամ ստանալ օդակայանում անվճար) տեղական SIM քարտեր, որոնց միջոցով կատարված զանգերն ավելի մատչելի են:


Որտեղից ձեռք բերել Հայկական կոնյակ:
Հայկական կոնյակն ավելի լավ է գնել կոնյակի գործարանից (մատչելի գներ, որակի երաշխավորում): Ցանկության դեպքում, մենք կարող ենք կազմակերպել էքսկուրսիա դեպի կոնյակի գործարան, որտեղ կհամտեսեք տարբեր կոնյակներ: Նաև կարող եք կոնյակ գնել Երևանի ֆիրմային խանութներում, ինչպես նաև օդակայանի Duty Free-ում երկրից մեկնելիս:


Գործում է արդյոք Հայսատանում ինտերնետ կապ:
Որոշ հյուրանոցներում գործում է անվճար Wi-Fi (Դուք կարեղ եք դիմել հյուրանոցի ադմինիստրացիային և ճշտել, թե ինչպես միանալ կապին): Որոշ հասարական վայրերում գործում են ինտերնետ – սրճարաններ: Եթե ցանկանում եք ունենալ ինտերնետ ամենուր, խորհուրդ ենք տալիս օգտվել հեռախոսի ինտերնետից` օգտագործելով տեղական օպերատորի քարտը:


Երբ է սկսվում ծովափնյա սեզոնը Սևանում:
Սևանը հանդիսանում է բարձրալեռնային լիճ, ահա թե ինչու այնտեղ միշտ քամի է, ամռանը, սկսած հունիսից մինչև օգոստոսի վերջ լճի ջերմաստիճանը կազմում է +18 +20:


Ինչ փոխարժույթով ժամանել Հայաստան:
Հայաստան կարելի է ժամանել յուրաքանչյուր փոխարժույթով (RUR, USD, EURO), նախօրորք հարկավոր չէ ոչինչ փոխել: Փողերը հնարավոր է փոխանակել տեղական դրամի Երևան քաղաքի բանկերում, ինչպես նաև արտարժույթի փոխանակման կետերում: