Սփյուռքի Նախարարություն

Նկարագրություն`
Նախարարությունը կառավարում է Հայաuտանի Հանրապետության սփյուռքի նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը' Հայաuտանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաuտանի Հանրապետության վարչապետը' խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, uույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը: Նախարարը Հայաստանում, սփյուռքում ունի խորհրդականներ, oգնականներ և մամուլի քարտուղար (նաև' հասարակական կարգով): Նախարարը կարող է սահմանել խրախուսանքի ձևեր և միջոցներ: Նախարարի uահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիu նախարարի խորհրդականները, օգնականները, նախարարի մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանումների, ինչպես նաև սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների հետ:

Կապ`
Հեռ.` +37410-58-56-01, 58-56-02
Էլ փոստ` ministry@mindiaspora.am
Վեբ կայք` www.mindiaspora.am
Հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 26/1