Վարչական դատարան

Նկարագրություն`

 Վարչական դատարանը ձևավորվել և գործում է 2008 թվականի հունվարի մեկից։ Դատարանն, ըստ էության, քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր, այսինքն վեճեր, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ։



Դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում՝

1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.
4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից։
Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը։
Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 19 դատավորից։

Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Կապ`

Հասցե` քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23.
Հեռախոս՝ +37410-447121 (230):

Հասցե` քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7.
Հեռախոս՝ 0312-57098

Հասցե` քաղաք Վանաձոր, Մխիթար Գոշի 6.
Հեռախոս՝  0322-23235

Հասցե` քաղաք Սևան, Գործարանային 8ա.
Հեռախոս՝  0261-20149

Հասցե` քաղաք Վեդի, Արարատյան 55.
Հեռախոս՝  0234-22720

Հասցե` քաղաք Կապան, Երկաթուղայինների 4.
Հեռախոս՝ 0285-20004

Հասցե` քաղաք Էջմիածին, Կամոյի 15.
Հեռախոս՝ 0231-53588

Կայք` www.court.am