Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր` 11:00-16:30
Աշխատանքային Օրեր`  Երեքշաբթի-Կիրակի
Հանգստյան օր` Երկուշաբթի





Տեղեկություն`
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան Հայ դասական երաժշտության հիմնադիր, մեծանուն կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի /1871-1928/ տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ-ին, այն տանը որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ-ի նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների առջև: Այն Հայաստանում առաջին երաժշտական թանգարանն էր: Թանգարանի հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա: Հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, նոտաներ, այդ թվում "Ալմաստ" օպերայի, "Երևանյան էտյուդներ" սիմֆոնիկ ստեղծագործության, "Այ, վարդ" ռոմանսի և այլ ստեղծագործությունների ձեռագրերը: Այստեղ պահվում են վավերագրեր ու նամակներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում նրա փոխհարաբերությունները մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են ռուս մեծ կոմպոզիտորներ` իր ուսուցիչ Ն. Ռիմսկի-Կորսակովը, Արենսկին, Գլազունովը, ռուս գրողներ Գորկին ու Չեխովը, հայ գրողներ Հովհ. Թումանյանն ու Ալ. Ծատուրյանը, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյանն ու Ռ. Մելիքյանը և այլոք: Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել յուրօրինակ այնպիսի թանգարանային առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված "Սպենդիարաֆոն" կոչված երաժշտական գործիքը և "Ալմաստ" օպերայի երևանյան առաջին բեմադրության /1933թ/ միակ պահպանված ազդագիրը: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք, որը աչքի է ընկնում համեստ կահավորմամբ: Քառասնամյա գործունեության ընթացքում այս մշակութային օջախում ձևավորվել են լավագույն ավանդույթներ, որոնք իրենց շուրջն են համախմբել արվեստասեր հասարակությանը:

Տոմսի արժեք`
Մուտքի վճարը` 300 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` 1000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն` 2500 դրամ

Հետադրձ կապ`
Հեռ` +37410-580783, 521299
Վեբ-կայք` www.spendiaryanmuseum.am
Էլ-փոստ`  info@spendiaryanmuseum.am
Հասցե` Երևան, Նալբանդյան 21

Տես նաև՝ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ