Երևանի Զինանշանը

Նկարագրություն`
Երևանի խորհրդի 2004թ. սեպտեմբերի 27-ի նիստում փոփոխություն կատարվեց Երևանի քաղաքային խորհրդի 1995թ. ապրիլի 26-ի հ. 1/8-2 որոշման մեջ. փոփոխվեց Երևանի զինանշանի նկարագրական մասը:
ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան' Երևան քաղաքի ավագանու 12.04.2010թ. N 85-Ն որոշման համաձայն` զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։
Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։

Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը: