Կասկադ Համալիր

Նկարագրություն:
Կասկադը ճարտարապետական-կոթողային համալիր է Երևանում, որը ստեղծվել է 1970 թ.ին։ Համալիրում գտնվում են թանգարաններ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։
Համալիրի վերևում գտնվում է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր հուշակոթողը։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։ Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների' Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան' Երևանի համայնապատկերը, որտեղից երևում է քաղաքն ամբողջությամբ: Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է:

Հասցե` Թամանյան փողոց