Շոթա Ոսկանյան

Նկարագրություն`
Շոթա Ոսկանյանը 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
1982-1987 թթ. սովորել է Մոսկվայի գեղարվեստի համալսարանում:
Շոթա Ոսկանյանի ստեղծագործություններում նկատվում է հանգստություն և զգայունություն, լույսը և գույները նրա արվեստի հիմնական ոճն ու լեզուն են: Ոսկանյանի ստեղծած կոմպոզիցիաները փոքրիկ պարփակված աշխարհներ են, որտեղ գերիշխողը հանգստությունն է և զգացմունքայնությունը: Նրանք բացահայտում են մարդկային հոգու զգացմունքները, որի միջոցով էլ երևում է արտաքին աշխարհը:
Շոթա Ոսկանյանի աշխատանքները մշտապես ցուցադրվում են Երևանի Արամե պատկերասրահում, Կանադայում, ԱՄՆ-ում:
Նրա կտավներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Արցախի Հանրապետության թանգարանում:
Ցուցադրություններ է ունեցել Ռուսաստանում, Ստոկհոլմում, Երուսաղեմում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նյու Յորքում: