Զուլում և Մուշեղ Գրիգորյաններ Արվեստանոց Ցուցասրահ

Կենսագրություն`
Գեղանկարիչ: Զուլում Նիկողոսի
Զուլում Նիկողոսի Գրիգորյանը ծնվել է 1931թ. Կրասնոդարում:
ՀՀ ժողովրդական նկարիչ (2010)։ 1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Զուլում Գրիգորյանն աշխատում է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում, գործերն աչքի են ընկնում հոգեբանական խորությամբ և դրամատիզմով։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակ-իայում (1972), Գերմանիայում (1977),ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998 ,2006), Վիեննայում (2002):
Ստեղծագործական գործունեություն`
Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր: «Մղձավանջա-յին օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործ-ություններից առաջինն էր: Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը: Գրիգորյանի երփնագիրը հյութեղ է, գերակշռողը՝ արծաթավունը, մոխրագույնը։ Քսվածքը կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքուշ և նուրբ կատարված հատվածներով։ Զուլում Գրիգորյանի բնանկարներն ու նատյուրմորտները տոգորված են սիրով հանդեպ ազգային, կենցաղային իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։

Գեղանկարիչ: Մուշեղ Գրիգորյան
Մուշեղ Զուլումի Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երեվանում:
1988 թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ:
1985-ից մասնակցում է Հանրապետական եվ միջազգային ցուցահանդեսների։
Ցուցահանդեսներ. 1987- Մոսկվա, 1987-Աֆղանստան , 1990 – Շվեյցարիա, 1992 – Սիրիա, 2001- EuroArt Բարսելոնա, 2002- Տոկիո Արվեստի փառատոն, 2002- Բարսելոնա Int Art Promotion:
Անհատական ցուցահանդեսներ. 1994, 1998 - Երևան, 2003- Վիենա, Ռուսական կուլտուրայի Ինստիտուտ, 2004- Փարիզ Cité des Arts , 2008- Երևան:
Տպագրվել է “Millennium art guide” (Int art Promo.2003) կատալոգում։
Շատ աշխատանքներ ունի մասնավոր հավաքածուներում։

Հետադարձ կապ`
Հեռ.` +37491-319325, +37410-538559
Էլ փոստ` musheghart@rambler.ru
Վեբ կայք` www.m-grigoryan.com www.zulum-art.com
Հասցե` Երևան, Թումանյան 2-րդ փակուղի, տուն 9