Վնասքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոն

Նկարագրություն`
Հայաստանի Հանրապետությունում օրթոպեդո-վնասվածքաբանական ծառայությունն իր կանխարգելիչ, թեորետիկ և գործնական ուղղություններով հանդիսանում է առողջապահության առաջադեմ բնագավառներից մեկը, որի ղեկավարումն իրականացնում է Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական Կենտրոնը (ՎՕԳԿ): Վերջինս իրավահաջորդն է' 1946 թ. 200 մահճակալային ֆոնդով հիմնադրված Երևանի օրթոպեդիայի, վնասվածքաբանության և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտի, որն էլ 1959թ. վերակազմավորվեց և անվանվեց ինստիտուտի հիմնադիր և առաջին տնօրեն պրոֆ. Ք.Հ.Պետրոսյանի անվան Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի Գիտահետազոտական Ինստիտուտ (ԵրՎՕԳՀԻ): 2007թ. մինչև այժմ անվանվում է ՎՕԳԿ: Ինստիտուտի ղեկավարն է բ.գ.դ., պրոֆ. Վ.Պ. Այվազյանը:Կենտրոնի աշխատակիցների կողմից գործնականում ներդրվել են ժամանակակից բուժման վիրահատական մեթոդներ, օսթեոսինթեզի համար նախատեսված սարքեր, որոնք հիմք են հանդիսացել ՀՀ -ում ստեղծել օրթեպոդո-վնասվածքաբանական ծառայություն: Կենտրոնի կազմակերպչական և բուժական հնարավորությունները լիարժեք ձևով դրսևորվել են Հայաստանում 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժվածներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: ՎՕԳԿ-ի կադրային ներուժի շնորհիվ կազմավորվեցին ԿԶԿՀ վնասվածքաբանական բաժանմունքը և, այժմ հանրապետությունում գործող, համարյա բոլոր բժշկական կենտրոնների և հիմնարկների օրթոպեդո-վնասվածքաբանական բաժանմունքները:

Ծառայություններ`
Բազմակի և սուր վնասվածքների բաժանմունքներ
Հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդություների բաժիններ
Մեծահասակների օրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության բաժին
Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք
Տեխնիկական օրթոպեդիայի բաժին
Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման, վիրաբուժական բաժանմունք
Ռենտգենաբանական բաժին
Վերականգնողական բաժին
Էքսպրես փորձարարական կլինիկական լաբորատորիա և ոսկրային բանկ բաժանմունք

Կապ`
Հեռ.` +37410-654030, 37410-650040
Էլ. հասցե` scto@mail.ru
Վեբ Կայք` www.scto.am
Հասցե` Երևան, Նորք, 9-րդ փող., շ. 123