Մոսկվա

Նկարագրություն`
"Մոսկվա" լայնաեկրան կինոթատրոնը, գտնվում է Երևանում։ Բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։ Կինոթատրոն «Մոսկվան» կառուցված է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ.Երկանյանի և .Քոչարի նախագծով քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը "Պեպոն": Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով' «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։Ունի չորս դահլիձներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։
1978 թ. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել XI համամիութենական կինոփառատոն, 2004- ից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն ։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը:

Կապ`
Հեռ.` +37410-521210
Ֆաքս` +37410-564626
Տեղեկատու` +37410-521240
Տեսաարտադրանքի խանութ` +37410-527660
Վեբ-կայք` www.moscowcinema.com
Հասցե` Երևան, Աբովյան փող., 18 շենք

Տես նաև՝ NAIRICINEMA STAR