Արամ Խաչատրյանի Անվան Համերգասրահ

Նկարագրություն`
Համերգասրահը գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Կառույցի գլխավոր մուտքի դիմաց տեղադրված է Արամ Խաչատրյանի արձանը, (ճարտարապետ` Յու. Պետրոսյան), որը տեղադրվել է 1999թ.` մեծն Ա. Խաչատրյանի ծննդյան օրը (հունիսի 6)։ Դահլիճի ներքին հարդարանքը ներառում է հայկական զարդանախշերի խորաքանդակներ։
Սրահը նախկինում կոչվել է "Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ", իսկ 2003թ. անվանակոչվել Արամ Խաչատրյանի անվամբ։ Նախատեսված է 1272 հանդիսատեսի համար։

Կապ`
Հեռ.+37410-560645
Հասցե` Մաշտոցի պող. 46

Տես նաև՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԴԱՀԼԻՃ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
 
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ