Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր` 10:00-17:00
Աշխատանքային Օրեր`
Երեքշաբթի - Կիրակի
Հանգստյան օր`
Երկուշաբթի





Տեղեկություն`
20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964թ-ին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ, այն բնակարանում, ուր ապրել է բանաստեղծը իր կարճատև կյանքի վերջին տարիներին` 1935-1937թթ.: Բանաստեղծը 1937թ. դարձավ ստալինյան բռնապետության զոհ: Այսօր թանգարանը ընդգրկում է 626,3քմ տարածք` վերականգնված է մեմորիալ մասը, իսկ մյուս հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր՝ կապված Չարենց մարդու, քաղաքացու, Մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: Թանգարանի ‎ֆոնդերի քանակը անցնում է 17 հազարից: Թանգարաը իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոններ և այլն: Հուշային մասում իր առանձնակի տեղն ունի բանաստեղծի անձնական գրադարանը: 30-ական թվականների վերջերին, Չարենցի անձնական գրադարանն ընդգրկել է մոտ 6000 գիրք: Բանաստեղծի ձեռբակալությունից հետո, ցավոք, գրքերի մեծ մասը ոչնչացվել է: Այսօր մեզ է հասել 1422 կտոր գիրք: Այսօր բազմաթիվ գրականագետներ, ուսանողներ, աշակերտներ օգտվում են բանաստեղծի անձնական գրադարանից: Ե.Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է:

Տոմսի արժեք`
Մուտքը վճարը` 800 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար` 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն ` 2500 դրամ

Հետադրձ կապ`
Հեռ` +37410-535594, +37410-531412
Հասցե` Երևան, Մաշտոց պող. 17

Տես նաև՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ- ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ