Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր` 11:00-16:00
Աշխատանքային Օրեր` Երեքշաբթի-Կիրակի
Հանգստյան օր` Հինգշաբթի 





Տեղեկություն`
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ.-ի նոյեմբերի 26-ին` նկարչի կենդանության օրոք: Տուն-թանգարանի հավաքածուի համար հիմքն են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները: Այսօր տուն-թանգարանի հավաքածուն ամբողջացնում են Մեծ Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը ներկայացնող 240 թանգարանային առարկաները` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծած գեղանկարներն ու գծանկարները: Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական /1895-1917 թթ./ և հայաստանյան շրջանների /1921-1972թթ./ գեղանկարները, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքները: Տուն-թանգարանում կարելի է տեսնել Սարյանի 1904 -1907 թթ. ստեղծած "Հեքիաթներ և երազներ" շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները՝ "Ջրհորի մոտ. Շոգ օր", "Ինքնադիմանկար", "Քայլող կինը", "Գիշերային բնանկար", "Եգիպտական դիմակներով նատյուրմորտ", "Արևելյան ծաղիկներ", "Երեք հասակ" ինքնադիմանկարը, ինչպես նաև Վարպետի ստեղծած վերջին կտավը՝ "Հեքիաթ" գեղանկարը:

Տոմսի արժեք`
Մուտքը վճարը`  600 դրամ
Ուսանողների, թոշակառուների եւ աշակերտների համար - 300 դրամ

Էքսկուրսավարի ուղեկցությամբ`
Հայերեն` 2000 դրամ
Ռուսերեն, Անգլերեն` 2500 դրամ

Հետադրձ կապ`
Հեռ` +37410-581762
Ֆաքս` +37410-521607
Վեբ-կայք` www.saryan.am
Էլ-փոստ` museum@saryanmuseum.com
Հասցե` Երևան, Սարյան 3

Տես նաև՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ- ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ