Home » Hotels »





Պարուհի Լյուդմիլա Մկրտչյանը' Ավրաամ Ռուսոյի «Իմ աշխարհ» տեսահոլովակում նկարահանվելու մասին 

Օրերս կայացավ հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի «Իմ աշխարհ» հայալեզու երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Սա Ռուսոյի առաջին տեսահոլովակն է' նկարահանված Հայաստանում: Հոլովակում ամեն ինչի մեջ կա հայկական շունչ, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Ռուսաստանում բնակվող հայտնի հայ պարուհի, ժողովրդական պարերի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լյուդմիլա Մկրտչյանը: Լյուդմիլայի հետ բացառիկ հարցազրույցն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը, իսկ այսօր պարուհու հետ զրուցեցինք Ռուսոյի տեսահոլովակում նկարահանվելու մանրամասների մասին.
«Նոյեմբերի 3-ին Կրեմլի դահլիճում կայացավ Ձախ Հարութի համերգը, որտեղ ես եւս ելույթ ունեցա: Ավրաամը եւս ներկա էր այդ համերգին, որից հետո նա եւ իր PR մենեջեր Սոֆյա Գուլյանը մոտեցան ինձ եւ առաջարկեցին դառնալ նրա նոր տեսահոլովակի գլխավոր հերոսուհին»,-մեզ հետ զրոււյցում պատմեց Լյուդմիլան:
Հայ պարուհին եւ հայկական արմատներ ունեցող երգիչն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Տարբեր համերգների ժամանակ նրանք միասին աշխատելու հնարավորություն ունեցել են, սակայն առավել մտերմացել են հենց այս տեսահոլովակից հետո.
«Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր: Տեսահոլովակը նկարահանել ենք ձմռան սկզբին, շատ ցուրտ էր, բայց Ավրաամն իր բարձր տրամադրությամբ բոլորիս ջերմացնում էր: Նա պրոֆեսիոնալ երգիչ է եւ նրա հետ աշխատելն, իսկական, հաճույք է»,-ասում է պարուհին:

Սյունե Առաքելյան

See more at: www.style.news.am