Ղարաբաղ Կարպետ

Նկարագրություն՝
Ղարաբաղ Կարպետ ընկերությունը հիմնվել է 2013թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Մեր ընկերությունը զբաղվում է ձեռագործ գորգերի արտադրությամբ: Մենք գործարաններ ունենք ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշի , Հադրութ, Բերձոր քաղաքներում եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, ուր դարեր շարունակ զարգացած է եղել գորգագործությունը:

Ընկերությունը մեծամասամբ արտադրում է հայկական, մասնավորապես տիպիկ արցախյան գորգեր, ինչպես նաեւ տարբեր տիպի եւ ոճի, տարբեր քաղաքակրթություններին հատուկ գորգեր:

Դարեր շարունակ Արցախի գորգերը մեծ ճանաչում եւ համբավ են ունեցել աշխարհով մեկ:

Արցախը հայոց գորգագործական մշակույթի հարստության ու ինքնատիպության մասին պատկերացում տվող բացառիկ տարածաշրջաններից է:

Մենք ստեղծում ենք գորգեր, որոնցից ամեն մեկը եզակի մշակութային արժեք է իրենից ներկայացնում:

Մեր գործարանային համալիրը հնարավորություն ունի բավարարել ամենաքմահաճ հաճախորդների ցանկությունները' արտադրելով տարբեր չափսի եւ գունային բաշխման գորգեր:

Մենք գործում ենք տարբեր խտության գորգեր, տեղական ոչխարի բրդյա թելից, հենքը' ինչպես բամբակի, այնպես էլ բրդյա թելից:

Հայ ստեղծագործ կանանց եւ աղջիկների հրաշագործ ձեռքերի շնորհիվ ամեն օր ծնվում են նորանոր նախշեր եւ գործեր մեր գործարանում:

Հետադարձ կապ՝
Հեռ.՝ +374 11 88 00 88
Էլ փոստ՝  info@karabakhcarpet.com
Վեբկայք՝  www.karabakhcarpet.com 
Հասցե՝  Երևան, Մաշտոց պող, 35/1