Most Popular



Ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերն ինձ թավջութակահար դարձրեց. Հախնազարյանի խոստովանությունը

Ինչի մասին կարելի է խոսել երաժիշտի հետ, այն էլ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտի։ Իհարկե, սպորտի. չէ՞ որ երաժշտության և արվեստի թեմայով նրա հետ խոսում են բոլորը, իսկ հոբիի, ոչ թե մասնագիտության մասին զրույցը կարող է ավելի հետաքրքիր լինել։ Պարզվում է' Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը մեծ սեր ունի դեպի ֆուտբոլը։

Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ժամանակավոր մի կողմ է դրել իտալացի վարպետ Ջուզեպպե Գվարներիի կողմից պատրաստված իր բացառիկ երաժշտական գործիքը ' սպորտի և ֆուտբոլի մասին զրուցելու համար։

«Ես շատ սովորական երեխա էի, և 7-8-9 տարեկանում, երբ ծնողներս ինձ երաժշտության տվեցին, գամմաներ նվագելիս անկեղծորեն ձանձրանում էի։ Ուզում էի բակ դուրս գալ, տղաների հետ թենիս, բասկետբոլ ու ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլ հատկապես շատ էի սիրում», – հիշում է Նարեկը իր ոչ վաղ անցյալը, երաժիշտը ծնվել է 1988 թվականին։

Read more: https://armeniasputnik.am/culture/20190111/16670587/armenia-narek-haxnazaryan-henrix-mxitaryan.html