Most Popular



Սիմոնին ու Գոռին դհոլ–զուռնայով դիմավորեցին «Զվարթնոցում». լուսանկարներ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Գոռ Մինասյանն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը Թուրքմենստանից վերադարձան Հայաստան։

Նրանց դիմավորեցին դհոլ–զուռնայով, հիացական բացականչություններով ու գովասանքի խոսքերով։

«Ինչի համար գնացել էի աշխարհի առաջնության, դրանով վերադարձա: Շատ ուրախ ու հպարտ եմ դրա համար: Ռեկորդս քրտնաջան աշխատանքի արդյունք էր, որի համար ես պատրաստվել էի: Եթե լիներ անվստահություն, չէի գնա վերջին մոտեցմանը: Ես գիտեի, որ հրում վարժությունում ուժեղ եմ և պոկում վարժության մեկ անհաջող մոտեցումը չխանգարեց ինձ»,– լրագրողներին ասաց Սիմոնյանը։

Նա ավելացրեց, որ իր նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է:

«Պետք է գնամ և հուսով եմ, որ կվերադառնամ ոսկե մեդալով: Հաղթանակս նվիրում եմ իմ ամբողջ հայ ազգին, բոլոր նրանց, ովքեր ուրախացել են իմ հաղթանակով»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Գոռ Մինասյանն էլ նշեց, որ աշխարհի առաջնության արծաթե մեդալը շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարզիկի համար։

«Շատ լավ ու հիշվող առաջնություն էր՝ հետաքրքիր կազմակերպված։ Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք։ Խանգարող ոչինչ չկար աշխարհի առաջնությունում։ Անձնական քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժության կիլոգրամներս բարելավել եմ։ Դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ հրում վարժությունից էի սովորաբար տուժվում։ Հիմա այս վարժությունում ավելի եմ ուժեղացել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում, ֆանտաստիկ ելույթով ու երկամարտի 435 կգ արդյունքով նոյեմբերի 9-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Միաժամանակ նա նաև աշխարհի նոր ռեկորդներ է սահմանել հրում վարժությունում ու երկամարտում։

Աշխաբադում անցկացված աշխարհի առաջնության վերջին օրը գերծանր քաշային կարգում, երկամարտի 450կգ արդյունքով աշխարհի փոխչեմպիոն դարձավ ծանրորդ Գոռ Մինասյանը:

Հայ ծանրորդներին դիմավորելու էին եկել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։

Source: www.armeniasputnik.am