Most Popular



Բացառիկ գտածո. ի՞նչ են հայտնաբերել իտալացի հնագետները Հայաստանի տարածքում

Հայ–իտալական արշավախմբի անդամները 2013 թվականից ուսումնասիրում են Հրազդանի գետաբերանը։ Նրանք ուզում են մանրամասն զննել տեղանքը և հնագիտական մանրակրկիտ քարտեզ կազմել։

Անի Լիպարիտյան. Կոտայքի մարզի Սոլակ գյուղում հայ-իտալական արշավախմբի ուսումնասիրության ժամանակ նռան հնագույն սերմեր են հայտնաբերվել։ 

Մասնագետներն ուսումնասիրություններ և պեղումներ են անցկացրել Բջնիում, Հրազդանում, Քասախում և Մարմարիկ գետի հովտում, իսկ նռան սերմերը հայտնաբերվել են Ուրարտուի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձանի' Վանի թագավորության շրջանում կառուցված դղյակ-ամրոցի տարածքում իրականացված աշխատանքների ժամանակ։

«Արևելյան արվեստի ազգային թանգարանի (Հռոմ) աշխատակից, պրոֆեսոր Լորենցո Կոնստանտինին խնդրեց ուսումնասիրության համար իրեն ուղարկել բոլոր դետալները, ցավոք, նա չկարողացավ Հայաստան գալ։ Պեղումների տարածքում մենք նռան սերմեր հայտնաբերեցինք և ուղարկեցինք պրոֆեսորին», — նշեց Պետրոսյանը։

Նրա օգնությամբ հաջողվել է պարզել, որ դրանք Հայաստանի տարածքում գտնվող նռան ամենահին սերմերն են։

Աշխատանքների սկիզբը
Արշավի շրջանակում մասնագետներն ընտրել են Կոտայքի մարզի հենց այդ շրջանը, քանի որ գիտեին, որ այն մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։

«Ես և իտալացի գործընկերներս 2013 թվականին տարածքն ուսումնասիրելուց առաջ կարծում էինք, որ զանգվածային պեղումներ կսկսենք որևէ լուրջ բան հայտնաբերելուց 5 տարի հետո։ Սակայն մենք չէին սպասում, որ պեղումների արդյունքներն այդքան հետաքրքիր կլինեն, այդ պատճառով աշխատանքները ժամանակից շուտ սկսեցինք», —ասաց մեր զրուցակիցը։

Սակայն հնագետները չէին պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, քանի որ հողը տարիների ընթացքում ամբողջությամբ ծածկել էր շինության պատերը, և երկմետրանոց շերտի տակ ոչինչ չէր երևում։

Շարունակությունը `www.armeniasputnik.am