Մի կյանքի պատմություն, որ հարկավոր է կարդալ

Երիտասարդ և տաղանդավոր աղջկա առաջին քայլերը,որ աշխարհին ճանաչել է տալիս, թե ով է հայը ու ինչերի է նա ընդունակ: Երեկ նոյեմբերի 21~ին լույս տեսավ 22~ամյա Լիանա Դավթյանի առաջին գիրքը: Լիանան իր գիրքի մասին տեղեկացրել էր իր ֆեսբուքյան էջում և կատարել հեևյալ գրառումը. 2015-ն էր' ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հետ նստած էինք Երևանում' Արտ Բրիջի դիմաց... սիգար էր վայելում, չնայած որ բոլորն անցնում էին ու աչքի պոչով խեթ նայում, իսկ լազուրյա ափին բնակվողի համարի դա նորմալ էր... առաջին մարդը, ով ինձ ոգևորեց և հավատաց, որ կարող եմ մինչև վերջ ավարտին հասցնել սկսածս... 2017թ.-ի նոյեմբեր 21. այսօր լույս տեսավ իմ առաջին գիրքը` սնված ավագ-խոհարար Կարեն Պողոսյանի հմտություններով:
«Le plaisir de cuisiner» կամ «Պատրաստելու հաճույքը» գիրք առանց խոհարարական բաղադրատոմսերի, սակայն մի կյանքի պատմություն, որ հարկավոր է կարդալ: Շնորհանդես' նոյեմբերի 26, Մոնակո, Գրիմալդի ֆորում: Խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ:

Աղբյուր` www.meganews.am