Նոյեմբերի սկիզբը ջերմ է. այսօր էլ տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը կլինի 16-18, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։
Երևանի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 23.70C (1990 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան' —3.70C (1978 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 9.40C։