Հայուհին «Նոր ալիք» մրցույթում զարմացրել է Մելաձեին ու Ալսուին

«Նոր ալիք 2017» մրցույթի մասնակիցների հարաբերությունները շատ ջերմ են։ Շատերը չեն ցանկանում հեռանալ Սոչիից։ Մրցույթում Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ մթնոլորտ է տիրում «Նոր ալիքի» հարթակում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Նոր ալիք» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները չգրված օրենքով պետք է անաչառ մնան ու չշփվեն մասնակիցների հետ, բայց նրանցից ոմանք չեն կարողացել զսպել զգացմունքները ու հաճոյախոսություններ են ասել հայ մասնակից Սյուզաննա Մելքոնյանին։

Հայ երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կարմիր գորգով անցնելիս պատահաբար հանդիպել է Կոնստանտին Մելաձեին ու Ալսուին։

Ժյուրիի անդամները փորձում են առավելագույնս քիչ շփվել մեզ հետ, նրանք շատ նրբանկատ են։ Աշխատում են լարված իրավիճակ չստեղծել։ Բայց ես կարմիր գորգի վրա պատահաբար հանդիպեցի Ալսուին, ու նա ինձ ասաց. «Շնորհակալություն այսպիսի ձայնի, տաղանդի համար, մեծ հաճույքով եմ ձեզ լսում»։ Նաև լուսանկարվեցի Կոնստանտին Մելաձեի հետ, որն ինձ ասաց' կեցցես», — պատմեց Սյուզաննան։
Բացի այդ, ժյուրիի անդամները լրագրողների հետ հարցազրույցում ասել են, որ ֆավորիտ են համարում Մոլդովայի, Ուզբեկստանի մասնակիցներին ու Հայաստանը ներկայացնող երկու աղջիկներին։

«Շատ ուրախ եմ Էռնայի համար։ Կուլիսների հետևում հաճելի է լսել, որ հայը լավ է ելույթ ունեցել ու բարձր միավորներ է ստացել։ Մենք ուրախանում ենք, երբ մեր ելույթներին հետևող մարդիկ քաջալերող հաղորդագրություններ են գրում։ Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը», — նշեց երգչուհին։
Սյուզաննայի խոսքով' ութ տարի սպասել է«Նոր ալիք» մրցույթին։
«Վերջին ամիսներին ես հագեցած գրաֆիկ ունեի, երբ իմացա, որ մասնակցելու եմ մրցույթին, սկսեցի խմբիս հետ ակտիվ աշխատել։ Առաջին մրցութային օրվանից հետո դժվար էր, ես չափազանց հուզված էի։ Երկրորդ ելույթի ժամանակ արդեն հավաքվեցի, սովորեցի բեմին, հանդիսատեսին։ Այստեղ ֆանտաստիկ հանդիսատես է, նրանք յուրահատուկ ջերմություն են հաղորդում», — ասաց Սյուզաննան։

Շարունակությունը` www.armeniasputnik.am