Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին. Ռուբեն Հախվերդյան

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է... Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետևաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ: Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ կոտորած չէր լինի...»:,-«Առավոտի» հետ զրույցում ասաց հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը: Հետո անդրադառնալով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին կայանալիք իր հեղինակային երեկոյին, որտեղ տարիների ընդմիջումից հետո կհնչեն նաև նոր ստեղծագործություններ, հավաստիացրեց, թե ինքը եղել ու մնում է լավատես:

Իսկ թե ինչու վերջին շրջանում դադարել է բուռն ստեղծագործելուց, Հախվերդյանն առանց մանրամասնելու նշեց, որ արտասահմանում իր տարեկից երեխաները տասը տարին մեկ նոր երգ են գրում ու ռադիոկայաններով, հեռուստաալիքներով «ռասկրուտկա» անելով՝ փող աշխատում...

Աղբյուր` www.tert.am