Թիմաթին բեմում ծածանեց հայկական դրոշը. ռեփերի խելահեղ համերգը Երեւանում

Հանրապետության հրապարակում կայացավ Թիմաթիի մենահամերգը: Ռեփերն, ինչպես եւ խոստացել էր, ցնցեց Երեւանն իր մեգահիթերով:
Նա նախ ներկաներին բարեւեց հայերենով, ապա ներողություն խնդրեց մայիսի 12-ին իր տապալված համերգի համար
«Ցավում եմ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ չունեցա ձեզ համար, բայց ես խոստացա, որ կվերադառնամ կրկնակի լավ ծրագրով:
Այնքան ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ մարդ է հավաքվել: Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ»,-նշեց նա:
Ի դեպ, Թիմաթին բեմում իր ուսերին գցեց նաեւ հայկական եռագույնը:

Աղբյուր` www.style.news.am