Հիշում ենք և պահանջում. «Արմենիա»– ի ուղևորներն անմոռուկներ կստանան

«Արմենիա» ավիաընկերությունն, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ապրիլի 24-ին բոլոր ուղևորներին անմոռուկի տեսքով կրծքանշաններ կբաժանի որպես մարդկության նկատմամբ իրականացրած հանցագործության խորհրդանիշ։
Լաուրա Սարգսյան. «Արմենիա» ավիաընկերության չվերթերի բոլոր ուղևորները Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ օրը անմոռուկների տեսքով կրծքանշաններ կստանան։ «Ավիաընկերության ղեկավարությունը այդպիսով որոշել է իր ներդրումն ունենալ ոչ միայն հայերի պատմության մեջ, այլև անցյալ դարի ողջ մարդկության հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին տեղեկության տարածման հարցում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ Նրա խոսքով' դա թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին ևս մեկ անգամ հիշել մարդկության պատմության մեջ իրականացրած առաջին Ցեղասպանության մասին։ «Արմենիան» դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ է գնում Բացի անմոռուկները, ինքնաթիռում ուղեկցորդուհիները չվերթերի ժամանակ ուղևորներին կպատմեն նաև 1915 թվականի իրադարձությունների մասին։ Երեկվանից անմոռուկներ են փակցված նաև «Արմենիա» ավիաընկերության օդանավերի վրա։ Մինչև ապրիլի վերջ Boeing 737-700 և 737-500 չվերթերը կիրականացնեն անմոռուկներով։

Աղբյուր` www.armeniasputnik.am