Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոստով» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է ռուսական «Ռոստովի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Ռոստովում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված եւ 2 խաղ բաց թողած Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 67 րոպե եւ դարձել գոլի հեղինակ: Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Ռունին այդ ռեկորդը սահմանել էր 2010-ի մարտին: Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականի ավագը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» եւ ուկրաինական «Զարյայի» դարպասը:

Աղբյուր` www.sport.news.am