Հայ Մայրեր

Նկարագրություն`
"Հայ Մայրեր” բարեգործական ՀԿ հիմնադրման առաջին քայլը Ֆեյսբուքյան էջի հիմնումն էր, որը կարճ ժամանակում իր շուրջ հավաքեց 2000-ից ավել բաժանորդներ: Այնուհետև 2012թ. դեկտեմբերի 26- ին հիմնադրվեց նույնանուն կազմակերպությունը’ պետ. ռեգիստրի վկայականով և կնիքով: Կազմակերպությունը իր հովանու նորքո միավորում է մանկական ուղեղային կաթվածով փոքրիկներին և նրանց մայրերին, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն այս փոքրիկների ճակատագրերի հանդեպ:
Ակցիայի արդյունքում արդեն 2 ամիս շարունակ 25-ից ավել փոքրիկներ հաճախում են ջրային թերապիայի վերականգնողական պարապմունքների, որոնք իրականացնում է ՀԿ փոխնախագահ, ֆիզիոթերապիստ Միսակ Դարբինյանը:
Կազմակերպության մեջ ընդգրկված փոքրիկների թիվը ասօր արդեն մոտենում է 100-ի: Նրանց բոլորին միավորում է նույն ախտորոշումը, և նույն երազանքը’ հաճախել մանկապարտեզ, դպրոց, ապրել լիարժեք կյանքով:
Կազմակերպությունը նախատեսում է փոքրիկներին ապահովել վերականգնողական բուժման մի շարք արդյունավետ մեթոդներով, որոնք կիրառվում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհի բարձրակարգ վերականգնողական կենտրոններում:
Պետությունը այս երեխաներին անվճար տրամադրում է վերականգնողական բուժում ‘ տարին 2 անգամ, 1-ական ամսով: Սակայն մաքսիմալ վերականգնվելու համար այս փոքրիկներին անհրաժեշտ է անընդհատ վերականգնողական բուժում, որը շատ թանկարժեք է, և ՀՀ քաղաքացիների մեծ մասի համար սկզբունքորեն անհնար:
“Վիվա սելլ ՄՏՍ” ընկերությունը տրամադրեց 7000 կարճ համարը, որին ուղարկելով հաղորդագրություն, մարդիկ կարողանում են նվիրաբերել 500 դրամ այս փոքրիկների վերականգնողական բուժմանը:
2013թ. մայիս ամսից ‘Հայ Մայրեր” ՀԿ անդամակցում է ”Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք”-ին (ՀՈՒԱՇՊԱԴ):
Կազմակերպության հիմնադիր նախագահը Նարինե Մանուկյանն է, ով ունի կենսաբանի, և մանկավարժ-հոգեբանի մագիստրոսական կոչումներ:
Նարինե Մանուկյանը ունի 2 որդի, որոնցից կրտսերը ունի մանկական ուղեղային կաթված ախտորոշում:
Ակնկալում ենք բարեսիրտ և մարդասեր մարդկանց աջակցությունը` այս փոքրիկների ապահով ապագայի կերտման գործընթացում:

 Հետադարձ կապ`
Հեռ`  +37493-187007
Վեբ հասցե`www.haymayrer.am