Cosmopolitan

Նկարագրություն`
Մենք հանդիսանում ենք Hearst Magazines International (HMI)-ի հայաստանյան գործընկերը, որը հրատարակում է 200 անուն ամսագիր, ինչպես նաև թողարկում է հինգ տասնյակից ավելի տպագիր և էլեկտրոնային մեդիաներ: HMI-ի ամսագրերից աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցողը` Cosmopolitan-ը, այժմ տպագրվում է 34 լեզուներով' տարածվելով մեկ հարյուրից ավելի երկրներում, ինչպես նաև իր մեջ ներառում է 62 միջազգային հրատարակություն: Հայաստանը 63-րդ է, որ միացել է Cosmo ընտանիքին:
Cosmopolitan-ը հիմնադրվել է 1886 թվականին` որպես ընտանեկան ամսագիր: Ամսագրի համար գրել են համաշխարհային գրականության այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ջեք Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Ռեդյարտ Քիփլինգը: 20-րդ դարի կեսերին ամսագրի վաճառքները հասնում էին տարեկան 2.000.000-ի, բայց 1960-ականներին այն կտրուկ անկում է ապրում, և այդ ժամանակ էլ ամսագրի ղեկին կանգնում է անկրկնելի Հելեն Գըրլի Բրաունը:
Cosmopolitan Հայաստանի թիմը, որն ի դեպ, Cօsmo սկզբունքայնությամբ բաղկացած է բացառապես կանանցից, հավատացած է, որ Cosmo-ական ինքհավստահությունն ու համարձակությունը ճիշտ այն է, ինչ անհրաժեշտ է Հայաստանում երիտասարդ կանանց:
Cosmopolitan Հայաստանը ամբիցիոզ ու մեծ քայլերով պատրաստվում է կոտրել քո շուրջ եղած բոլոր կարծրատիպերը: Իսկ դու պատրաստ ե՞ս:
"Cosmopolitan Հայաստան" ամսագիրը թողարկվում է 2011թ մարտ ամսից և տարեկան թողարկում է 12 համար միջինում յուրաքանչյուրը 160 էջով և տարածվում է 5000 օրինակով:

Cosmopolitan ամսագրի խմբագրակազմ`
Գլխավոր խմբագիր` Հրաչուհի Ութմազյան
Գլխավոր խմբագիր` Շուշան Հարությունյան
Ամսագրի արտ-տնօրեն` Աննա Մալխասյան
Ամսագրի կոմերցիոն տնօրեն` Հարություն Տորտիկյան
Գլխավոր խմբագրի տեղակալ` Մարգարիտա Ղազարյան

Կապ`
Հեռ` +37410-525343
Էլ փոստ` info@cosmo.am
Վեբ կայք` www.cosmo.am
Հասցե` Եևրան, Իսահակըան փ. 28