Լիդիա

Աշխատանքային Օրեր` Երեքշաբթի-Շաբաթ` 10:30-19:30, Կիրակի`11:00-18:00





Նկարագրություն`
2004 թվականից ի վեր „Լիդիա” վարագույրների սրահը ներկայացնում է շուկայում Եվրոպական արտադրողների շղարշներ եւ վարագույրներ, ինչպես նաեւ տնային տեքստիլի ամբողջական ընտրանի:
Այս տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել փորձ, որի շնորհիվ ավելի հիմնովին ենք ընտրում մեր սրահի հավաքածուները՝ հաշվի առնելով նորաձեւության նոր տենդենցները եւ մեր գնորդների նախընտրությունները: Ընկերության այսօրվա տեսականին իր մեջ ներառում է ավելի քան 2000 դեկորատիվ գործվածքներ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի արտադրանքները:
Արտադրող գործարանների հետ երկար տարիների համագործակցության շնորհիվ հաջողվեց հասնել «գին-որակ» իդեալական փոխհարաբերության: Բազմաթիվ գործվածքներ արտադրվում են էքսկլյուզիվ դիզայնով հատուկ „Լիդիա” վարագույրների սրահի համար: Բոլոր այդ կտորների առկայությունը թույլ է տալիս զգալիորեն կռճատել գործվածքների պատրաստման ժամկետները:
Մեր սրահի դիզայները նկարում է նախնական էսկիզը, իսկ հետո մեր մասնագետները ավելի մանրամասն այն մշակում են համակարգչի օգնությամբ: „Լիդիա”-ն' Հայաստանում միակ ընկերությունն է, որը ունի նման համակարգչային ծրագիր: Մենք այն ձեռք ենք բերել մի ռուսական ընկերությունից, որը մասնագիտացված է նման ծրագրերի վրա: Մենք ծրագրի մեջ ներառել ենք մեր ունեցած գործվածքների օրինակները: Ծրագիրը թույլ է տալիս արագ եւ հեշտ պատրաստել վարագույրի դիզայնը: Բառացիորեն մի քանի րոպեից, հաճախորդը էկրանի վրա եռաչապ պատկերում կարող է տեսնել, թե ինչ տեսք է ունենալու իր սենյակը կամ բնակարանը ձեւավորված եւ երեսպատված վարագույրերներով:
“Լիդիա Դեկոր” խանութ-սրահը նաեւ առաջարկում է աքսեսուարներ, քիվեր ու գերմանական Feiler ընկերության արտադրության բարձրորակ սրբիչներ:

Ծառայություններ`
Պատուհանների ձեւավորում
Կտորի անհրաժեշտ քանակի հաշվառում
Կարում ենք`
Շղարշներ
Վարագույներ
Լամբրեկեններ
Ծածկոցներ
Դեկորատիվ բարձեր
Կահույքի պաստառներ
Սփրոցներ
Անձեռոցիկներ
Անկողնու սպիտակեղեն եւ այլն

Կապ`
Հեռ.` +37410-538130
Ֆաքս` +37410-537000
Վեբ կայք`www.lid-decor.am
Հասցե` Երևան, Խորենացի 3