Hermitage

Նկարագրություն`
2012 թ.-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց մեր առաջին օծանելիքի սրահը՝ Hermitage-ը Հյուսիսային պողոտայի վրա, իսկ ուղիղ մեկ տարի հետո պատրաստվում ենք բացել երկրորդը՝ Դավիթաշեն թաղամասում: Hermitage սրահի բացումը նպատակ ուներ մեկ հարկի տակ ներկայացնել մեր տարիների աշխատանքի արդյունքը՝ այդպիսով արդեն կայացած «Լեսօնա» ընկերության դեմքը ցույց տալու համար: Սկսելով մեր աշխատանքն ընդամենը երկու բրենդերով` մենք կարճ ժամանակահատվածում կնքեցինք պայմանագրեր մի շարք հանրաճանաչ ֆրանսիական, իտալական, իսպանական, գերմանական և Պարսից ծոցի երկրների ընկերությունների հետ: Hermitage սրահի տեսականին չափազանց բազմազան է, այստեղ կարելի է գտնել ինչպես ընտրանքային, համեմատաբար մատչելի բույրեր'դասականից մինչև ժամանակակից և հասանելի, այնպես էլ օծանելիք, որ համաշխարհային պարֆյումերիայի սերուցքն է, լյուքս կարգի օծանելիքի հատընտիր հավաքածու, որը հաճախ արվեստի ստեղծագործություններին համարժեք նմուշներ է առաջարկում:

Հետադարձ կապ`
Հեռ.` +37411-500500
Վեբկայք` www.hermitage.am
Հասցե` Երևան, Հյուսիսային պող., 6 շենք, տարածքներ 8, 17, Դավիթաշեն, Տ. Պետրոսյան 31/3, Սայաթ-Նովա 8, 21/1, Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 24/30