Ադիդաս

Նկարագրություն`
"Սպորտ Թայմ" ՍՊ ընկերությունը կազմավորվել է 2005թ. և հանդիսանում է "Ադիդաս գրուպի"-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է "Ադիդաս", "Adidas by Stella McCartney" և "Reebok" աշխարհահռչակ սպորտային բրենդերի վաճառքով և ներկայումս Երևանի տարածքում ունի 2 խանութ-սրահ: 2006թ. սեպտեմբերին բացվում է ընկերության առաջին խանութ-սրահը, որը գտնվում է Երևան քաղաքի հենց սրտում' Արամի 3 հասցեում: Այստեղ վաճառվում են վերոնշյալ սպորտային հագուստի բրենդերի ամենանոր հավաքածուները, ինչպես սպորտով զբաղվողների, այնպես էլ առօրյայում սպորտային ոճի հագուստ նախընտրողների համար: 2008թ. ապրիլին բացվում է ընկերության երկրորդ խանութը, որը գտնվում է Տիգրան Մեծի 25 հասցեում: Այն հանդիսանում է զեղչային կենտրոն, որտեղ ներկայացված է նախորդ սեզոններին մայր խանութում չվաճառված ապրանքների լայն տեսականի' ինքնարժեքին մոտ գներով: Ադիդաս բրենդը հիմնադրվել է 1948 թ-ին Գերմանիայում' Ադոլֆ Դասսլերի կողմից, այն ունի տարբեր սպորտաձևերի համար նախատեսված հագուստ, սպորտային կոշիկներ:

Խանութը բաղկացած է 3 բուտիկից`
Ադիդաս կանանց համար
Ադիդաս տղամարդկանց համար
Ադիդաս երեխաների համար

Կապ`
Հեռ.` +37410-544707
Հասցե` Երևան, Արամի 1