Սրճարան Դելիս

Աշխատանքային ժամերը` 10:00-24:00

 

 

 

 

 

 

Նկարագրություն`
Դելիս Սրճարան – ռեստորանը գտնվում է Տուր-Դելիս տուրիստական գործակալության առաջին հարկում: Ինտերիերն իրականացվել է ֆրանսիական ոճով և հիշեցնում է փոքրիկ Փարիզ: Այստեղ մատուցում են ֆրանսիական խոհանոցի ամենահայտնի ու համեղ ճաշատեսակները: Առավոտյան ժամերին հրավիրում ենք վայելել սուրճի տարբեր տեսակներ կրուասանով և թարմ մրգերով: Լանչին յուրաքանչյուր օր մատուցվում է առանձնահատուկ մենյու: Երեկոյան հրավիրում ենք գինու և պանրի սիրահարներին հանգիստն անցկացնել մոմերի ներքո ծաղիկներով լի բացօթյա տարածքում: Դեսերտի սիրահարները կարող են ճաշակել նրբահամ միլֆեյ և բրաունի: Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում տարբեր թեմատիկ միջոցառումներ: Հիանալի վայր Ձեր միջոցառումների համար:

Խոհանոց` ֆրանսիական, եվրոպական

Շեֆ-խոհարարը առաջարկում է` Քիշ Լոռեն

Ծառայություններ`
Բացօթյա սրճարան  | Օդորակիչ | Wi-Fi | Երաժշտություն 

Նստատեղերի քանակը` 40 տեղ

Ճաշացանկի լեզուները`
Հայերեն | Անգլերեն | 

Վճարման եղանակներ`
Visa | MasterCard | American Express
Կանխիկ բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով

Հետադարձ կապ`
Հեռ.` +37410-58 50 79
Վեբկայք` www.tourdelice.com
Ֆեյսբուք՝ www.facebook.com/Cafe-Delice
Հասցե` Երևան, Բաղրամյան 21