Moscafe

Աշխատանքային ժամերը`11:00-00:30




 



Նկարագրություն`
2010 թվականին բացված moscafe սրճարանը շատերն են հասցրել սիրել և դարձնել իրենց հանդիպումների վայրը: Սրճարանի ինտերիերը Լաունջ ոճի մեջ է: Սրճարանում կարելի է սուշի պատվիրել, որը պատրաստվում է Ռուսաստանից ժամանած շեֆ-խոհարարի կողմից, ինչպես նաև ճաշակել իտալական խոհանոց:
Սրճարանը նաև պահքային ճաշացանկ է առաջարկում բոլոր նրանց համար, ովքեր որոշել են այս Մեծ Պահքի շրջանում հրաժարվել մսային ճաշատեսակներից, կամ բուսական կերակրատեսակներ են նախընտրում:Կարելի է նաև յուրաքանչյուր ճաշակի կոկտեյլ պատվիրել այստեղ, որը շատ ավելի հաճելի է հենց բարի սեղանիկի մոտ խմել, ինչն աչքի է զարնում իր մուգ բալի գույնով և ժամանակակից ոճով: Սրճարանում նաև սեղանիկ կա պոդիմումի վրա, որը գտնվում է դեկորատիվ պատնեշի ետևում, որտեղից տեսանելի է ամբողջ սրահը: Երեկոյան ժամը 20:00 այստեղ հնչում է լավագույն DJ -ների կողմից ընտրված երաժշտություն: Այցելուներին առաջարկվում է նաև նարգիլե: Կազմակերպվում է նաև Рre-party, որն իրենից փոքրիկ երեկույթ է ներկայացնում հարևան Կամի ակումբում մեծամասշտաբ ծրագրերից առաջ: Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բաց տարածություն, առաջարկվում է ամառային սրճարանի հարմարավետ բազկաթոռները: Այն ապակեպատ է, իսկ ինտերիերը կարմիր և սպիտակ գույների մեջ է:

Խոհանոց` Կոնտինենտալ, Ճապոնական, Իտալական

Շեֆ-խոհարարը առաջարկում է`  Օրխիդեա քաղցր Սուշի

Հաշիվը` 5000-10.000 /մեկ անձի համար/

Ծառայություններ`
Օդորակիչ | Wi-Fi | Երաժշտություն

Նստատեղերի քանակը` 
Սրճարանում` 30 տեղ
Բացօթյան սրճարան` 100 տեղ

Ճաշացանկի լեզուները`
Հայերեն | Ռուսերեն | Անգլերեն

Վճարման եղանակներ`
Visa | MasterCard | American Express
Կանխիկ բոլոր վճարումները կատարվում են ՀՀ դրամով

Հետադարձ կապ`
Հեռ.` 37410-521302, +37491-521302
Հասցե`  Երևան, Աբովյան փող.18