Beeline Հայաստան

Beeline հեռախոսահամարները սկսվում են` +37499- +37491- +37496-






Նկարագրություն`

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը' Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտին Հայաստանի Կապի նախարարության որոշմամբ, ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ: 2006 թ.-ի նոյեմբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի' “ՎիմպելԿոմ Լթդ” Ընկերությունների խմբի մաս: «ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով: 2007 թ.-ից ընկերությունը մատուցում է Hi-Line ծառայությունը' ADSL տեխնոլոգիայով լայնաշերտ Ինտերնետ հասանելիություն, ինչը թույլ տվեց զգալիորեն նվազեցնել Ինտերնետի գները Հայաստանում և խթանել մրցակցությունը: «ԱրմենՏել»-ը հետևողականորեն զարգացնում է այս ծառայությունը' ավելացնելով հզորությունները և ընդլայնելով աշխարհագրությունն ու գնային սպեկտրը:

Կապ`

Հեռ.` +37480000611, 0611 (Beeline բջջային հեռախոսից) 
Էլ Փոստ` customer_care@beeline.am
Վեբկայք` www.beeline.am
Հասցե`  ՀՀ, ք. Երևան, Ահարոնյան փ. 2