«Երևան Սիթի Տուր»՝ զգա քաղաքի ջերմությունը

Հունիսի 16-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական՝ 4-րդ տարեշրջանը: Տարեշրջանի բացմանը հրավիրված էին հայտնի արվեստագետներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ եւ «Երևան Սիթի Տուր» ծրագրի հետ համագործակցող բազմաթիվ այլ անձիք:
Տարեշրջանի բացման արարողությունը հաջորդեց 30 րոպեանոց պրոմո-տուրը, որի շրջանակում հյուրերը ստացան գեղեցիկ հուշանվերներ: Նախագծի նշանաբանն էր «Զգա ջերմությունը»։

««Yerevan City Tour» ծրագիրը դարձել է ավանդական մեր քաղաքի համար, և այն արդեն հասցրել է սիրվել մեր համաքաղաքացիների կողմից։ Այն նախատեսում է երկու ժամ տևողությամբ ավտոբուսային էքսկուրսիա, որի ընթացքում էքսկուրսիայի մասնակիցները կարող են ընտրել աուդիո–ուղևարի վեց լեզուներից մեկը և էքսկուրսիայի ընթացքում լսել քաղաքի մշակույթի և տեսարժան վայրերի հետ կապված պատմություններ», - ասաց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

 «Yerevan City Tour» կանոնավոր երթուղիները կմեկնարկեն հունիսի 17–ից։ Երթուղին գործում է շաբաթը վեց օր, բացի երկուշաբթի օրվանից ժամը 11։00-13:00–ն, 15:00-17:00–ն և 19:00-21:00–ն։ Երթուղու տոմսերն արժեն 1,5 հազարից մինչև 3 հազար դրամ։ Մասնավորապես, առանձին սակագներ են գործում երեխաների և ուսանողների համար։

 

UPDATE `counter` SET `counter`='131' WHERE `info_id`='1809'