Երևանի Քաղաքապետարան












Նկարագրություն՝
Երևանի ներկայիս քաղաքապետն է Տարոն Անդրանիկի Մարգարյանը, ծնված 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում: Վերընտրվել է Երևանի քաղաքապետ հունիսի 8-ին և հունիսի 11-ին հանդիսավոր երդմամբ ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով: 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են  19 գրադարան, 5 թանգարան` Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի, Պատմահնագիտական և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանները, 3 թատրոն՝ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները։
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են նաև երաժշտական և արվեստի 25 դպրոցներ, 17 մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ,  «Հայաստանի փոքրիկ երգիչներ», Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը և «Հայ-Արտ» ՓԲԸ-ն, ինչպես նաև կենդանաբանական այգին:
Երևան քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Քաղաքապետարանի շենքում, այն հիմնադրվել է 1931 թվականին:  Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:
1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:
2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: 

Հետադարձ կապ՝
Հեռ.` +37410 514187
Վեբ կայք` www.yerevan.am
Էլ. փոստ` press@yerevan.am
Հասցե` Երևան, Արգիշտիի փող. 1