ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ

Նկարագրություն`
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «Ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ունի 14 գրասենյակ Երևանում, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում շուրջ 33 գրասենյակ: Երևանում բացված է Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոն, այն թույլ է տալիս արագ և արդյունավետ կարգավորել ապահովագրական պատահարները: Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոնի հիման վրա գործում է բազմաալիք կոնտակտ կենտրոն, որի աշխատակիցները շուրջօրյա ընդունում են հայտեր ապահովագրական պատահարների մասին, ինչպես նաև հաճախորդներին տրամադրում են հայտերի կարգավորման հարցերով տեղեկատվական աջակցություն:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող պրոդուկտներ` ապահովագրության հետևյալ տեսակներով`

Ավտոապահովագրություն
ԱՊՊԱ
ԱՊԿԱ
Գույքի ապահովագրություն
Բեռների ապահովագրություն
Դժբախտ պատահարներից ապահովագրություն
Առողջության ապահովագրություն
Արտասահման մեկնողների ապահովագրություն
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
Այցելուների ապահովագրություն
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն
Օդանավերի ապահովագրություն
Օդանավերի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
Երաշխիքի տրամադրում
Վերաապահովագրություն

Հետսդարձ կապ`
Կենտրոնական գրասենյակ
Հեռախոս` +3710-591010
Վաճառքի գրասենյակ` +37410-500770
Ֆաքս՝ +374-10-502277
Վեբկայք՝ www.rgs.am
Հասցե` Հյուսիսային պող., 1 շենք