Ամանոր







Նկարագրություն`
31 դեկտեմբեր, 01-02 հունվար- Ամանոր /ոչ աշխատանքային օրեր/
Հայկական նոր տարին: Այս օրը կապված է բաբելոնյան թագավոր Հայկի` հսկա Բելին սպանելու հետ: Ըստ ավանդույթի հենց այդ օրվանից սկիզբ է առել Հայկի ազգը` հայք, հայկազունք, և սկիզբ է առել հայկական տոմարը: Գլխավոր տոնախմբությունները անցնում էին Արածանի գետի ափերին, Նփատ լեռան ստորոտում: Հանդիսություններին մասնակնցում էին թագավորն ու թագուհին, ինչպես նաև հայ զորավարները' բանակի հետ: Այստեղ էին հավաքվում հայերը երկրի բոլոր անկյուններից, քանի որ տոնի կարևորագույն նպատակը ոչ թե ուրախությունն էր, այլ ժողովրդի միասնությունը:Տոնահանդիսությունները սովորաբար տևում էին մի քանի օր: Դրանցից մեկը հատկացվում էր քաղցր ըմպելիքներ և թեթև գինիներ համտեսելու համար:
Մի քանի դար տևած ընդմիջումից հետո ավանդական ամանորը կրկին սկսեց տոնվել մեր օրերում: Ամեն տարի օգոստոսի 11-ին հին հայկական ավանդական նոր տարին նշվում է Գառնու հեթանոսական տաճարում: