Երևանի Դրոշը  

Նկարագրություն`
ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան' Երևան քաղաքի ավագանու 12.04.2010թ. <> N 85-Ն որոշման համաձայն' դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ' որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է' շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները:
Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներն օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:
Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը: