Ատլանտիս Տուր

Նկարագրություն`
«Ատլանտիս Տուր» ՍՊԸ, հիմնադրվել է 1996 թվականին Երևանում։ Հանդիսանալով Ատլանտիս հոլդինգի անդամ` 'ընկերությունը տրամադրում է ճանապարհորդական ծառայություններ և զբաղվում ավիատոմսերի վաճառքով։
Ընկերությունը անդամակցում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիային (IATA) և Ճամփորդական գործակալների ամերիկյան միությանը (ASTA)։ Այն առաջարկում է ամբողջական լուծում ճանապարհորդների համար տարբեր ուղղություններով, ինչպիսիք են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում ամբողջ աշխարհում, ճանապարհորդության ապահովագրում, դիմավորում / փոխադրում, խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում։
Այն հանդիսանում է ավիափոխադրող, որը հիմնադրվել 1999 թ.`  Հայաստանում և հավատարմագրվել Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիայի (IATA) կողմից։
Իրականացնում է կանոնավոր չվերթներ Երևանից Վիեննա եւ Պրահա և այլ ուղղություններ, ինչպես նաև VIP չարտերային թռիչքներ։
Հանդիսանում է Saturn Reisebuero (Ատլանտիս Հոլդինգի անդամ ) վաճառքի գլխավոր գործակալը ՀՀ-ում, որը հիմնադրվել 1979 թ. Ավստրիայի Հանրապետությունում և հավատարմագրվել Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիայի (IATA) և BSP (Վճարման և փոխհաշվարկման համակարգի) կողմից այն  հանդիսանում «Ատլանտիս Տուր Պրահա»-յի (Ատլանտիս Հոլդինգի անդամ ) վաճառքի գլխավոր գործակալ, որը հիմնադրվել է 2006 թ. Չեխիայի Հանրապետությունում։
Լինելով տեղական և միջազգային զբոսաշրջության շուկայում` «Ատլանտիս Տուր Պրահա»-ն կուղղորդի Ձեզ դեպի հաջողություն' կազմակերպելով ցանկացած ճանապարհորդություն ինչպես կորպորատիվ խմբերի, այնպես էլ պահանջկոտ անհատ ճանապարհորդների համար։

Best Western Bohemian Resort-ը (Ատլանտիս Հոլդինգի անդամ ) հիմնադրվել է 2006 թ։ Այն բարձրորակ ծառայություններ մատուցող հյուրանոց է, որը տեղակայված է Սևանա լճի ամենագեղեցիկ լողափին։ Սևանա լիճը հսկա լեռնային լիճ է, որը գրավում է Հայաստանի տարածքի մոտ 5% և գտնվում է ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Հյուրանոցը շատ մոտ է թերակղզուն, որտեղ գտնվում է Սևանավանք մենաստանը։

Հետադարձ կապ`
Հեռ.` +37410- 547547, 585433, 562219
Էլ փոստ` info@atlantis.am
Վեբկայք` www.atlantis.am
Հասցե` Երևան, Սայաթ-Նովա 29